Գաղտնիության Քաղաքականություն
Ուժի մեջ է՝ 28.04.2025
Globon LLC-ն (գործում է որպես Gloalo) հարգում է Ձեր գաղտնիությունը և պարտավորվում է պաշտպանել Ձեր անձնական տվյալները։ Այս գաղտնիության քաղաքականությունը բացատրում է, թե ինչպես ենք մենք հավաքում, օգտագործում, տարածում և պաշտպանում Ձեր անձնական տվյալները, երբ օգտվում եք մեր eSIM ծառայություններից։ Մենք նաև բացատրում ենք մեր համագործակցությունը երրորդ կողմի ծառայությունների հետ՝ վերլուծական հարթակներ, էլ․ փոստի մարքեթինգ, գովազդային գործընկերներ և վճարային պրոցեսորներ։
1. Ինֆորմացիան, Որ Հավաքում ենք
Մենք կարող ենք հավաքել հետևյալ տեսակի տեղեկատվություն՝
- Անձնական տվյալներ – Անուն, էլ․ փոստի հասցե, վճարային տվյալներ և այլ անհրաժեշտ տեղեկություններ՝ ծառայության մատուցման համար։
- Տեխնիկական տվյալներ – Սարքի IMEI համարը, տեսակը, օպերացիոն համակարգը, ցանցի տվյալները։
- Օգտագործման տվյալներ – eSIM-ի օգտագործման հետ կապված տեղեկատվություն, ներառյալ տվյալների ծախս, միացման պատմություն և տեխնիկական հաշվետվություններ։
- Քուքի և հետագծման տեխնոլոգիաներ – Օգտագործվում են վերլուծության և կայքի/հավելվածի բարելավման նպատակով։
2. Ինչպե՞ս ենք Օգտագործում Ձեր Տվյալները
Ձեր տվյալները օգտագործվում են՝
- Ծառայությունների մատուցման նպատակով
- Վճարումների մշակման և հաշվապահական նպատակներով
- Հաճախորդների սպասարկման և տեխնիկական աջակցության համար
- Ձեր հետ հաղորդակցության համար՝ հաշվի, պլանի կամ տեխնիկական խնդիրների վերաբերյալ
- Ծառայության բարելավման նպատակով՝ օգտագործման տվյալների վերլուծությամբ
- Իրավական պահանջներին համապատասխանելու նպատակով
3. Ինչպե՞ս ենք Կիսվում Ձեր Տվյալներով
Մենք չենք վաճառում Ձեր անձնական տվյալները։ Սակայն տվյալները կարող են կիսվել հետևյալ դեպքերում՝
- Ծառայությունների մատակարարներ – ներառյալ վճարային հարթակներ, տեխնիկական ծառայություններ, հաճախորդների սպասարկում և մարքեթինգային գործիքներ։
- Իրավական պահանջներ – երբ պահանջվում է օրենսդրությամբ։
- Բիզնես փոխանցումներ – օրինակ՝ ընկերության միաձուլման կամ վաճառքի դեպքում։
4. Երրորդ Կողմի Ծառայություններ
Վերլուծություն (օր․՝ Google Analytics)
Օգտագործվում է կայքի օգտագործման մասին տվյալներ ստանալու համար։
Տես՝ Google-ի գաղտնիության քաղաքականությունը։
Էլ․փոստի մարքեթինգ (օր․՝ MailChimp)
Օգտագործվում է նորություններ և հատուկ առաջարկներ ուղարկելու նպատակով։ Կարող եք ցանկացած պահի հրաժարվել՝ սեղմելով “unsubscribe” հղումը։
Տես՝ MailChimp-ի գաղտնիության քաղաքականությունը։
Գովազդային հարթակներ (օր․՝ Google Ads)
Ձեզ համապատասխան գովազդներ ցուցադրելու համար։
Տես՝ Google-ի գաղտնիության քաղաքականությունը։
Վճարումներ
Օգտագործվում են բանկային փոխանցումներ կամ վստահելի վճարային համակարգեր՝ վճարումները անվտանգ մշակելու նպատակով։ Մենք չենք պահում Ձեր բանկային քարտի տվյալները։
Տես՝ Բանկի կամ վճարային համակարգի Գաղտնիության քաղաքականություն։
8. Տվյալների Անվտանգություն
Մենք կիրառում ենք անվտանգության բարձր ստանդարտներ որպեսզի լավագույնս պահպանենք Ձեր անձնական տվյալները:
9. Տվյալների Պահպանում
Ձեր տվյալները պահվում են միայն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է մեր նպատակների իրականացման և օրենսդրությանը համապատասխան։
11. Քաղաքականության Փոփոխություններ
Մենք կարող ենք պարբերաբար թարմացնել այս քաղաքականությունը։ Կարևոր փոփոխությունների դեպքում Ձեզ կտեղեկացնենք էլ․ փոստով կամ կայքում։
12. Կապ մեզ հետ
Եթե ունեք հարցեր կամ պահանջներ՝ կապված գաղտնիության քաղաքականության հետ, դիմեք մեզ՝
- Էլ․ փոստ՝ privicy@gloalo.com